Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Գործը՝ հանուն երեխաների, սպասումը՝ ի շահ երկրի

Գործը՝ հանուն երեխաների, սպասումը՝ ի շահ երկրի

Հաստատվել է երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության 2013-2015թթ. ռազմավարությունը
Գործադիրը երեկվա նիստում հավանության արժանացրեց երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության բարելավման 2013-2015թթ. ռազմավարությունը։


Միջազգային տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է շուրջ 8 մլն երեխա, որոնց 70 տոկոսի մոտ մահվան պատճառները կանխելի են, յուրաքանչյուր րոպե մահանում է 1 կին՝ մայրանալու ճանապարհին, ծնվում է 8 մեռելածին, մահանում է 12 երեխա մինչեւ 1 տարին բոլորելը։ Հաշվի առնելով սա՝ ՄԱԿ-ի անդամ երկրները եւ գործակալությունները, միջազգային եւ դոնոր կազմակերպությունները վերանայել ու մշակել են ծրագրեր՝ ուղղված երեխաների վիճակի բարելավմանը, մանկական մահացության կրճատմանը։ Նպատակը մեկն է՝ 2015թ. մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը աշխարհում պետք է կրճատվի 2/3-րդով։ Հայաստանը եւս, որպես ՄԱԿ–ի անդամ երկիր, ազգային մակարդակով ամրագրել է երեխաների կեցության եւ առողջության պահպանման խնդրի գերակայությունը։

Մարզերում մանկաբույժների պակաս կա

Ի՞նչ իրավիճակ է մեր երկրում։ Ըստ առողջապահության նախարարության, համակարգի փոփոխությունների շրջանակում 2000թ. հաջորդող տարիներին իրականացվեցին հիվանդանոցային բժշկական հաստատությունների օպտիմալացման ծրագրեր։ Դրա հետեւանքով հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունները զգալի կրճատվեցին եւ հիմնականում ինտեգրվեցին մեծահասակների բժշկական օգնություն մատուցող ծառայությունների հետ։ Միաժամանակ, մեծահասակների մասնագիտացված բուժօգնություն իրականացնող շատ հաստատություններ սկսեցին ծավալել մանկական հիվանդանոցային մասնագիտացված օգնության տեսակներ, ինչն առավելապես կառավարման ապակենտրոնացման եւ առողջապահական ծառայությունների շուկայում առաջարկի ու պետական պատվերի համար մրցակցության արդյունք էր։ Նույն պատճառով մանկական հիվանդանոցների մասնագիտացված առանձին բաժանմունքներ սկսեցին իրականացնել նաեւ մեծահասակներին ուղղված ծառայությունների մատուցում։ Այս ամենի արդյունքում մանկական հիվանդանոցային համակարգը դասական իմաստով կարծես վերացավ, իսկ մանկական հիվանդանոցներ, որպես այդպիսին, մնացին եզակի։ Բացի այդ՝ տնտեսությանը զուգընթաց ազատականացվեց նաեւ առողջապահության ոլորտը։ Այն է՝ հիվանդանոցային հաստատությունները բաժնետիրական ընկերությունների վերածվեցին՝ ձեռք բերելով կառավարման եւ բյուջեի տնօրինման ինքնուրույն կարգավիճակ։ Ու թեեւ Երեւանում հիվանդանոցային բուժհաստատությունների մի մասը մասնավորեցվել է, սակայն երեխաներին ուղղված մասնագիտացված ծառայությունները հիմնականում շարունակում են մնալ պետական հատվածում։ Այս ոլորտի բժշկական կազմակերպությունների զգալի մասը Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների ենթակայությամբ են գործում։ Իսկ նախարարությունը քիչ թվով բժշկական կազմակերպություններ է ուղղակի կառավարում, համայնքային ենթակայության հիվանդանոցային հաստատություններ գործնականում չկան մեր երկրում։ Հայաստանում գործում են ծննդօգնության 62 հաստատություններ, որից 11 ծննդատուն՝ Երեւանում։ Բոլոր ծննդատներում գործում է մոր եւ մանկան համատեղ կեցության սկզբունքը, 19 ծննդատներ արժանացել են «Մանկանը բարեկամ ծննդատուն» միջազգային կոչման։ Երեւանում գործող 4 ծննդատներ ունեն երրորդ մակարդակի ծննդատան կարգավիճակ, որոնցում գործում են նորածինների վերակենդանացման եւ երկրորդ էտապի խնամքի բաժանմունքներ՝ ցածր քաշով եւ անհաս նորածինների բուժման համար։ Աստիճանաբար զարգացում է ապրում ծանր ախտաբանությամբ նորածինների բժշկական օգնությունը առավելապես տեղում կազմակերպելու սկզբունքը եւ այդ նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելը, սակայն այս միտումը առավելապես արտահայտված է մայրաքաղաքում։ Երկրում ընդհանուր առմամբ մանկական մահճակալային ընդհանուր ֆոնդը կազմում է 518 մահճակալ, որից 192-ը՝ Երեւանում, իսկ 326-ը՝ մարզերում։


Օպտիմալացման հետեւանքով 1996-2010թթ. հանրապետությունում մանկական մահճակալների թիվը կրճատվել է 3.6 անգամ, ընդ որում, եթե Երեւանում դրանք պակասել են 1.6, ապա մարզերում՝ 4 եւ ավելի անգամ։ Համապատասխանաբար նվազել է նաեւ մանկաբույժների եւ մանկական նեղ մասնագետների թիվը։ Եթե 1996թ. Հայաստանում մանկաբույժների ընդհանուր թիվը կազմել է 1159, որից 379-ը հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող բժիշկ, ապա 2010թ.՝ ընդամենը 646 մանկաբույժ, որից 96-ը՝ հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող բժիշկներ։ Ընդ որում, նվազումը տեղի է ունեցել հիմնականում մարզային բուժհաստատություններում (Երեւանում մանկաբույժների ընդհանուր թիվը կրճատվել է 1.4 անգամ, մարզերում՝ 2.4 անգամ), եւ այդ կրճատումը առավելապես հիվանդանոցային մանկաբույժների հաշվին է (Երեւանում 3.1, մարզերում՝ 4.7 անգամ)։ Այսօր արդեն մեծ խնդիր է մանկաբույժների պակասը մարզային հիվանդանոցների մեծ մասում։ Մանկական մասնագետների թվի կրճատումը պայմանավորված է ինչպես մանկաբուժական ֆակուլտետի փակմամբ, այնպես էլ առողջության առաջնային պահպանման համակարգում ընտանեկան բժշկության համակարգի ներդրմամբ։ Մարզային առողջության առաջնային պահպանության հաստատություններում գործող մանկաբույժների մեծ մասը ներկայումս վերապատրաստվել եւ աշխատում է որպես ընտանեկան բժիշկ։ Ենթադրվում է, որ առաջիկա տարիներին մանկաբույժների թիվը էլի կկրճատվի։


Լուրջ հիմնախնդիր է նաեւ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության ծառայության վիճակը։ Շտապ բժշկական օգնության մանկական բրիգադներ կան միայն Երեւանում։ Պետական պատվերի շրջանակներում գործող արտագնա անհետաձգելի օգնության ծառայությունները իրենց սահմանափակ ռեսուրսների եւ հագեցվածության պայմաններում ի զորու չեն բավարարել ամբողջ երկրի պահանջարկը։ Մանկական վերակենդանացման եւ այլ մասնագիտական ծառայությունները հիմնականում կենտրոնացված են Երեւանում, ինչը մարզերից մեծ թվով հիվանդ երեխաների ուղեգրման պատճառ է դառնում։ Ինչ վերաբերում է մատչելիությանը, ապա սահմանված են նաեւ երաշխիքներ երեխաների բժշկական օգնության ֆինանսական մատչելիության ապահովման ուղղությամբ։ Հիվանդանոցային բուժումն անվճար է՝ մինչեւ 7 տարեկան, սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված 7-18 տարեկան, ինչպես նաեւ սոցիալական կախվածություն ունեցող առանձին հիվանդություններով տառապող երեխաների համար։ Ընդ որում՝ հոսպիտալացման դեպքում անվճար են նաեւ հիմնական լաբորատոր—գործիքային հետազոտությունները եւ տրամադրվող դեղերը։

Գումարն ավելանում է, երեխաների հոսքն էլ՝ հետը

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն անդրադարձավ երեխաների բժշկական օգնությանը եւ սպասարկմանն ուղղված պետական բյուջետային հատկացումներին, հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունների ֆինանսավորմանը։ Հիվանդանոցային ծառայությունների ծրագրով առանձնացված երեխաների բժշկական օգնության բյուջետային տողը ներառում է 0-7 տարեկան բոլոր երեխաների, 7—18 տարեկան սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածների, ինչպես նաեւ անհետաձգելի հիվանդանոցային դեպքերը։ Երեխաներին ուղղված ծախսեր են նախատեսված նաեւ սոցիալական կախվածություն ունեցող առանձին հիվանդությունների ծրագրերով (ինֆեկցիաներ, ուռուցքաբանություն, հոգեբուժություն, առողջարանային-վերականգնողական բուժում եւ այլն)։ Վերջին տարիներին առողջապահության նախարարության կողմից գերակա խնդիրների շարքում եւ նպատակային ծրագրերում, իսկ դրան համապատասխան նաեւ բյուջետային հատկացումներում առավել կարեւորվել են մայրերին եւ երեխաներին ուղղված ծրագրային գերակայությունները, մասնավորապես ծննդօգնության եւ երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի ու մատչելիության բարելավման հարցերը։ Արդյունքում ծննդօգնության եւ երեխաների հիվանդանոցային օգնության ծրագրերի ֆինանսավորման աճ է արձանագրվել ավելի քան 3.5 անգամ (2006թ.՝ ծննդօգնության ծրագրով՝ 1.99 մլրդ դրամ եւ երեխաների ծրագրով՝ 1.77 մլրդ դրամ, 2011թ. համապատասխանաբար՝ 6.86 մլրդ դրամ եւ 6.38 մլրդ դրամ)։ Հիվանդանոցային մակարդակում մոր եւ մանկան հիվանդանոցային ծրագրերի մասով 2011թ. հատկացվել է 13.24 մլրդ դրամ, ինչը շուրջ 4 մլրդ ավելի էր նախորդ տարվա համեմատ։ 2012թ. տարեկան բյուջեով երեխաների հիվանդանոցային բուժօգնության մասով ֆինանսավորման որոշակի աճ է նախատեսվել (2012թ.՝ 6.7 մլրդ դրամ, 2011թ.՝ 6.38 մլրդ դրամի փոխարեն)։ «Եվ չնայած բյուջետային հատկացումների այս շարունակական աճին, այն դեռեւս բավարար չէ երեխաների հիվանդանոցային բուժման հետ կապված կարիքները ամբողջությամբ հոգալու համար։ Հիվանդանոցային բուժօգնության ֆինանսական մատչելիության զգալի բարելավումը, այդ ծառայությունների նկատմամբ բնակչության վստահության բարձրացումը բերել է հոսպիտալացման դեպքերի շարունակական աճի, իսկ առանձին մարզերում սարքավորումներով հագեցվածության եւ մանկաբուժական կադրերի պակասը՝ նաեւ դեպի մայրաքաղաքի հիվանդանոցներ երեխաների գնալով աճող հոսքի»,-ասաց նախարարը։

Թվային արտացոլանք

Ոլորտի պատկերը որոշ թվերով ներկայացնենք։


Ըստ այդմ, 2002թ. սկսած մեր երկրում, ըստ նախարարության տվյալների, արձանագրվել է ծնունդների թվի աստիճանական բարձրացում 2002-2008թթ. համար միջին տարեկան 3% աճի ցուցանիշով։ 2009թ. հանրապետության ծննդատներում գրանցվել է ծննդաբերությունների վերջին տարիների առավելագույն թիվը՝ 44 526 ծնունդ, ինչը 3242-ով (7.3%) ավելի է 2008թ. համեմատ։ 2009թ. ծնունդների աճի այս ցուցանիշը շուրջ 2.5 անգամ ավելի է նախորդ տարիների ցուցանիշի միջին տարեկան աճի համեմատությամբ։ 2010թ. հանրապետությունում գրանցվել է 44 737 ծնունդ՝ 211-ով ավելի 2009թ. համեմատ, իսկ 2011թ. ծննդատներում արձանագրվել է 43297 ծնունդ, ինչը 1440-ով պակաս է 2010թ. համեմատ։ Թեեւ 2002-2010թթ. ընթացքում նկարագրվել է բնական աճի ցուցանիշի կայուն աճ, սակայն գլոբալ առումով 1990-2011թթ. ժամանակահատվածում ցուցանիշը կրճատվել է ավելի քան 3 անգամ, իսկ ծնելիության ցուցանիշը՝ 1.7 անգամ։ Նկարագրվածի արդյունքում 2000թ. համեմատ, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանում գրեթե կրկնակի կրճատվել է նորածինների եւ, հետեւաբար, վաղ տարիքի երեխաների թիվը։ Ժողովրդագրական միտումների այսպիսի զարգացումների պայմաններում երեխաների առողջապահական խնդիրները ազգային մակարդակում առավել են կարեւորվում։


Ինչ վերաբերում է նորածնային մահացությանը. 2006թ. նորածնային մահացության ցուցանիշի բարձրացումը պայմանավորված է նաեւ ծնունդների եւ մահերի գրանցման նոր օրենսդրության ներդրմամբ՝ 500-1000գ քաշով ծնված եւ մահացած նորածինների գրանցմամբ։ Հաջորդող տարիներին մանկական մահացության անկմանը զուգահեռ ցուցանիշը նվազել է՝ գրեթե միշտ պահպանելով 3/4-րդի իր մասնաբաժինը մանկական մահացության կառուցվածքում (2007թ.՝ 8.3 0, 2010թ.՝ 7.7 0)։ Նորածնային մահացության կառուցվածքը էականորեն փոփոխվել է վերջին 15 տարիներին։ Այսպես՝ եթե 2000թ. նորածնային մահացության կառուցվածքում առաջին տեղում ասֆիքսիաներն էին, երկրորդ տեղում բնածին անկանոնությունները եւ ձեւախախտումային խանգարումները եւ միայն երրորդ տեղում անհասությամբ պայմանավորված շնչառության խանգարման համախտանիշը, ապա 2008-2010թթ. անհասությունը (39%) զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում բնածին անկանոնություններն ու ձեւախախտումային խանգարումներն են (23%), իսկ երրորդ տեղում՝ ասֆիքսիաները (18%) եւ ինֆեկցիաները(18%)։


Հայաստանում վերջին 15 տարիներին ցածր քաշով ծնված նորածինների տեսակարար կշիռը տատանվել է 7,4-8,4%-ի (այդ թվում՝ 1000 գրամից պակաս քաշ ունեցողներինը՝ 0,1-0,2%), իսկ անհասներինը՝ 5,9-7,2%-ի սահմաններում։ Հատկանշական է, որ 2000-2010թթ. ցածր քաշով նորածինների եւ անհասության ցուցանիշների էական բարելավում չի արձանագրվել։ Ցածր քաշով նորածինները ունեն ինչպես նորածնային շրջանում մահանալու, այնպես էլ հետագա կյանքի ընթացքում աճի եւ զարգացման խանգարումների զգալի բարձր ռիսկ։ Ըստ 2010թ. տվյալների, մահացության տոկոսը քաշային առանձին խմբերում կազմել է՝ 500-1000գ.՝ 47.4%, 1000-1500գ.՝ 17.3%, 1500-2500գ.՝ 1.9%։ Սա, անշուշտ, վկայում է 1500-2500գ քաշային խմբում մահացության նվազեցման ավելի մեծ ռեզերվի եւ առավել բարենպաստ հեռակա ելքերի մասին։ Տարբեր են նաեւ մահանալու ռիսկերը ծննդատներում, նորածինների հասուն եւ անհաս լինելու հանգամանքից կախված։ Այսպես, ըստ առողջապահության նախարարության 2010թ. հաշվետվական տվյալների, ծննդօգնության հաստատություններում 1000 գրամից բարձր քաշով ծնվածների խմբում հիվանդ հասուն նորածինների մահաբերության ցուցանիշը (100 հիվանդացածներից) կազմել է 1.9%, իսկ անհասներինը՝ 6.5%։


Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանը բնորոշվում է մանկական մահացության միջին մակարդակով (ըստ ԱՀԿ դասակարգման), որը 1990-2010թթ. ժամանակահատվածում կրճատվել է շուրջ 40 տոկոսով (1990թ.-18.6 0, 2009թ.- 10.4 0, 2010թ.-11.4 0)։ 2009թ. համեմատ 2010թ. արձանագրվել է մանկական մահացության ցուցանիշի աճ 1 0-ով, ինչը հիմնականում պայմանավորված է օրենսդրական փոփոխությամբ եւ առողջապահական կազմակերպություններում ու քաղաքացիական ակտերի գրանցման համակարգում նորածինների մահվան դեպքերի հաշվառման հստակեցմամբ ու գրանցման գործընթացի բարելավմամբ։ Առեւտրի համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի 2011թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանում նորածնային մահացությունը 2010թ. նախորդ տարվա համեմատ նվազել է 0.5 0-ով։

Մահերը կքչանան, առողջ բալիկները կշատանան

Իբրեւ ամփոփում նկատենք, որ երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության բարելավման 2013-2015թթ. ռազմավարության հիմնական նպատակների եւ 2015թ. նպատակային ցուցանիշների համար ելքային տարեթիվ է սահմանվում 2010թ.-ն։ Ռազմավարության գլխավոր նպատակներն են՝ 1. մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության հազարամյակի զարգացման ազգային նպատակային ցուցանիշի ձեռք բերում (10 0-ից ցածր), 2. մանկական մահացության ցուցանիշի իջեցում նվազագույնը 1/5-ով՝ 2015թ. 1000 կենդանի ծնունդի հաշվով 0-1տ. երեխաների մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 8 0 (ելքային ցուցանիշը 2010թ.՝ 11.4 0), 3. նորածնային մահացության ցուցանիշի իջեցում նվազագույնը 1/4-ով։ Այն է՝ 2015թ. 1000 կենդանի ծնունդի հաշվով նորածնային շրջանի (0-28 օրական) մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 6 0-ը (ելքային ցուցանիշը 2010թ՝ 7.7 0)։


Փաստաթղթի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաների մահացության մի շարք ցուցանիշների փոփոխություն, այդ թվում՝ երեխաների մինչշուրջօրյա մահաբերության ցուցանիշների կրճատում մինչեւ 20%, 0-1 եւ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության իջեցում նվազագույնը 30%-ով՝ 2015թ. այն չպետք է գերազանցի համապատասխանաբար 8 0-ը եւ 10 0-ը։

Հեղինակ. Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր
Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր

Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր
ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր

Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...

15 գեղարվեստական գիրք բժշկության մասին
15 գեղարվեստական գիրք բժշկության մասին

Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...

2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր №2
2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր  №2

Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ


2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...

Հրատապ թեմա Աշխարհում Սալուտեմ 2.2021
2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր
2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր

Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...

Հրատապ թեմա Աշխարհում Սալուտեմ 1.2021
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am

Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու:  Զարգացող երկրներում  միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...

Ուռուցքաբանություն
Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am
Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...

Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am
Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am

Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...

10 ամենախելացի կենդանիները. 1in.am
10 ամենախելացի կենդանիները. 1in.am

Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...

Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am
Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...

Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am
Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am

Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...

Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am
Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ